Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ բյուրոյի զեկույցում մեջբերվել են ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը դատապարտող դրույթները

Ապրիլ 19,2016 11:18

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում , որը քննարկվեց երկուշաբթի՝ մեջբերված են Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւի Resolution 2085 (2016) այն դրույթները, ըստ որի՝ Վեհաժողովը դատապարտում է ՀՀ իշխանություններին և հայկական պատվիրակությանը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին փաստաթուղթը ներկայացրեց հույն պատվիրակ Յոաննետա Կավադիան (լուսանկարում): Զեկույցում ներկայացվում է Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նաև այն փաստը, որ Վեհաժողովը հունվարին ընդունել է բանաձև`Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցի հիման վրա:

Հենց այս հարցում է, որ Հայաստանի հասցեին քննադատություն է ամրագրված, ինչը, հիշեցնենք, Վեհաժողովից պահանջում էր Միլիցա Մարկովիչը:

Զեկույցում մեջբերված են Մարկովիչի հեղինակած բանաձեւի այն դրույթները, ըստ որի՝ հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ այս կառույցները դատապարտում են այն հիմնավորմամբ, որ նրանք չեն համագործակցել Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքներին:

Փաստաթղթում, մասնավորապես արձանագրված է. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Վեհաժողովն այս պահվածքը համարում է անհամատեղելի անդամ պետության պարտավորությունների և հանձնառությունների հետ: Այնպես որ, վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս և նմանատիպ պահվածքի դատապարտման առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930