Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի անակնկալ հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ

Ապրիլ 27,2016 17:32

Այսօր երեկոյան ժամը 20.00-ին, նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության գրասենյակում կհանդիպի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Այդ մասին խմբակցության պատգամավորներին քիչ առաջ են տեղյակ պահել:

Aravot.am-ի հետ մասնավոր զրույցներում որոշ պատգամավորներ ասացին, որ հանդիպման նպատակի եւ քննարկվող թեմայի մասին միայն ենթադրություններ կանեն: Ըստ այդմ, նախագահը հավանաբար իշխող ուժի խմբակցության անդամներին հավաքում է երեկ կայացած «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային վճարների, սոցիալական ապահովագրության վճարների պարտքերից ազատելու արտոնություն  տալու կառավարության ներկայացրած նախագծի ընդունումը տապալելու առիթով: 53 «կողմ», 1 «դեմ» քվեարկության արդյունքով նախագիծը տապալվեց:

ՀՀԿ խմբակցությունից 17 պատգամավոր չմասնակցեցին քվեարկությանը: Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ Առաքել Մովսիսյանը բացակա էին: Նրանք սահմանի տարբեր հատվածներում են եւ այս քառօրյային եւս չմասնակցեցին: Բացակա էին նաեւ Գալուստ Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Վարդան Այվազյանը:

Չեն քվեարկել Սամվել Ֆարմանյանը, Շուշան Պետրոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Արմեն Կարապետյանը, Հովհաննես Սոֆոյանը, Սպարտակ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930