Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական հոսպիտալի բակում համերգ կկայանա

Ապրիլ 28,2016 16:55

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի եւ կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կարեն Սարգսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ապրիլի 29-ին նախաձեռնել են համերգ վիրավոր զինվորների համար՝ Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում: «Գեղեցիկ միջոցառում՝ ոգեւորելու զինվորներին եւ ընդհանրապես շփումները ուսանողության հետ ավելի սերտացնելու նպատակով: Ծրագրում կլինեն հայրենասիրական երգեր եւ բանակի հիմնը»,-հայտնեց պարոն Սարգսյանը:

Նաեւ հավելեց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մշտապես աջակցում է նման ձեռնարկներին, օրինակ՝ ամեն տարի Վարդանանց տոնի առթիվ էլ համերգ են ունենում Մայր աթոռում:

Հավելենք, որ Կարեն Սարգսյանը 2006թ-ից է ղեկավարում Համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախումբն ու կամերային նվագախումբը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՊՀ կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Համերգի ժամը կգրեք? Մուտքն ազատ է, թե?

Պատասխանել փիրուզակ

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930