Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամ Սլոյանին գլխատած հանցագործին նաեւ Թուրքիայի մեդալներ են շնորհել

Մայիս 05,2016 18:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ռամիլսաֆարովներին հերոսացնելու քաղաքականության կողքին, ինչպես եւ կանխատեսելի էր, կանգնած է նաեւ Թուրքիան: «Տեղեկություններ կան, որ մեր եզդի եղբորը գլխատած դահիճներին եւ մսավաճառներին պարգեւատրել են նաեւ թուրքական մեդալներով»,- Aravot.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ երբ ադրբեջանական բանակի զինծառայողը Քյարամ Սլոյանի գլուխը ցուցադրել էր հանրությանը, վերջինիս թուրք-զինակիցները գոչել են, որ այդպես է լինելու նաեւ քուրդ ժողովրդի հետ. «Իհարկե, եզդիները եւ քրդերը տարբեր ժողովուրդներ են, բայց թուրքերն ու ադրբեջանցիները նույն տեսանկյունից են դիտում»,-հավելեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ օրերս Ալիեւը պարգեւատրել էր քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատողին (լուսանկարում):

Հայաստանաբնակ եզդիները հանդես էին եկել հայտարարությամբ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031