Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին

Մայիս 16,2016 18:50

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

ՀՀ ՔԿ նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին՝ նոր նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության իրականացման։

Ա.Հովսեփյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության մեխանիզմները ՝  բարձր գնահատելով  քրեական գործերով նախաքննության ընթացքում  մարդու իրավունքների պաշտպանության, քննիչների վերապատրաստման և, ընդհանրապես, քննչական կոմիտեի կարողությունների զարգացման ուղղությամբ  ԵԱՀԿ ցուցաբերած աջակցությունը։

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ հավաստելով համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել  ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով  կիբերհանցագործությունների դեմ պայքարը և անչափահասների մասնակցությամբ արձանագրված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։

Դեսպան Ավակովը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և քննչական կոմիտեի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը  կլինի շարունակական:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031