Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ առիթը չեն տա, որ հայհոյեմ. Լևոն Քոչարյան

Օգոստոս 02,2026 10:40 Share

«Վճռական, մարտական» տրամադրությամբ է 9-րդ գումարման խորհրդարան գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավոր Աղվան Վարդանյանի դիրքորոշման փոփոխությանը՝ մանդատ չվերցնելու, հետո վերցնելու մասով, Քոչարյանն այսպես արձագանքեց.

«Առաջին հերթին ինձ համար անհասկանալի էր, թե ինչու է եղել այդ հայտարարությունն ընդհանրապես: Այդ օրվա հայտարարությունը գնահատում եմ ավելի շատ՝ պայքարից դուրս գալ, փախնել էր համարում մանդատ չվերցնելը, այդ պատճառով գնաց այդ քայլին: Մնացածը Աղվան Վարդանյանը գրել է, ասել է: Ն իմ ավագ գործընկերն է, ում հանդեպ ունեմ մեծ հարգանք, որովհետև վաստակել է այդ հարգանքը: Այդ հարցն իր տիրույթում է, որի բացատրությունը ինքը տվել է: Շատ կուզեի՝ ի սկզբանե այդ հայտարարությունը չլիներ, որ հետո այդ ամբողջ պատմությունը չլիներ»:

Հարցին, թե այդ խորհրդարանում ծեծ ու ջարդ, հայհոյանքներ լինելու են, թե ոչ, Քոչարյանը հույս հայտնեց, որ առիթը չեն տա, որ հայհոյի: Հույս ունի՝ ծեծ ու ջարդ էլ չի լինի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31