Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի համար ամենահարմարը «պահպանվում է պետության կողմից» ցուցանակն է. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 19,2016 12:44

«Իմ կոչն է՝ Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վերջին օրերին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին հնչող քննադատություններին։

«ՉԻ» – Այստեղ երկու տարբերակ կա՝ գեներալ Մանվելը կամ պատմամշակութային հուշարձան է, կամ ականապատված տարածք։ Երկու դեպքում էլ իսկապես պետք է հեռու մնալ։

Այլ հարց է, որ սովորաբար նման գգուշացումները գրավոր են լինում։ Օրինակ՝ եթե այգու նստարանները ներկում են, կողքը ցուցանակ են դնում՝ «զգույշ, ներկված է»՝ էլեկտրական ենթակայանների դռներին գրություն է լինում՝ «не влезай, убьет»  եւ այլն։

Իսկ գեներալ Մանվելի համար ամենահարմարը, բնականաբար, «պահպանվում է պետության կողմից» ցուցանակն է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031