Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել. ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Հոկտեմբեր 05,2021 14:36

«Առավոտի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ Freedom House-ը մինչ այս հայտարարություն էր տարածել, որ իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքում ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Հայտարարության մեջ ասվում է. «Freedom House-ը մտահոգված է վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ հարուցված քրեական գործով։ Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»:

Լուսանկարը՝ Արա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031