Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանի հետ հանդիպումը Ալիեւի մոտ չի առաջացնի կրկին ռազմական սադրանք հրահրելու ցանկություն». Ռուբեն Մելքոնյան

Մայիս 23,2016 22:15

Այսօր Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ քննարկված խնդիրների թվում երկու նախագահները անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտությունը։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վերլուծեց հանդիպումն ու կարծիք  հայտնեց, որ հերթական հանդիպումն էր ու ԼՂ հիմնահարցը հերթական քննարկման թեմա. «Ալիեւ- Էրդողան հանդիպումների շրջանակներում ԼՂ հիմնահարցի քննարկումը ավանդական է դարձել, քանի որ տարբեր առիթներով, երբ միջազգային ասպարեզում հարցը ակտիվ է կամ ակտիվ չէ, նրանց հանդիպումներում հարցն անպայման ներառվում է: Թուրքիան պատրվակ է գտնում ազգայնամոլական, ռասիստական տարատեսակ հայտարարություններ անելու: Էրդողանի համար հերթական առիթն է  դառնում տարածաշրջանային ապակայունությանը միտված ելույթներ հնչեցնելու համար:

Ինչ վերաբերում է  այսօր տեղի ունեցած հանդիպմանը եւ թե ինչ զարգացումներ կհետեւեն ԼՂ հիմնահարցում այդ հանդիպումից հետո, ապա ադրբեջանական կողմից  միշտ էլ պետք է սպասենք ապակայունացում, պետք է սպասենք դավադիր հարվածների, իսկ Էրդողանի հետ հանդիպումներն, իհարկե, ոգեւորում են ադրբեջանական ագրեսիվ նկրտումները: Այս հանդիպումը  չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ ցանկացած հանդիպում կարող է նման արդյունք թողնել Ադրբեջանի բռնապետի վրա: Հաշվի առնելով թարմ ձեռք բերված պայմանավորվածությունները, միջազգային խաղացողների՝ ՌԴ, ԱՄՆ-ի ու այլ երկրների  ներգրավվածությունը՝ չեմ կարծում, որ հենց այս պահին Էրդողանի հետ հանդիպումը Ալիեւի մոտ կառաջացնի կրկին ռազմական սադրանք հրահրելու ցանկություն»:

Պարոն Մելքոնյանի խոսքով, Թուրքիան տարածաշրջանում շարունակում է մնալ ապակայունացման հիմնական օջախ, տարբեր պետությունների հայտարարությունները, մասնավորապես, ՌԴ-ի արձագանքը ֆիքսեց, որ տարածաշրջանային տարբեր խնդիրներ լինում են Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ: Քառօրյա  պատերազմից հետո Թուրքիայի հիմնական  մոտեցումները հարցին բացարձակապես չեն փոխվել, պարզապես, քանի որ այսօր միջազգային օրակարգում հարցը մի փոքր այլ համատեքստում է դրված, գտնվում է գերտերությունների անմիջական ուշադրության կենտրոնում, թուրքական սադրանքները կամ թուրքական ագրեսիվ հայտարարությունները առժամանակ երկրորդական պլան են մղվել, բայց շարունակում են մնալ թուրքական տարբեր պաշտոնյաների հռետորաբանության մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Мери says:

    Մայիս 24, 2016 at 10:02

    Вы, ещё не научились важное от второстепенного различать! Каму нужна встреча Алиева с Ердоганом, если эта не имеет никакого влияния на исход ситуации. Алиев дал Армению месяц на размышление, после чего и может возобновить военные действия. “Мирное урегулирование” будет до окончания срока соблюдать (–> ЕС), а неполучив 6,5 регионов, даст о себе знать. Нынешние политики-предатели выполняют подписанные Мадридские договора и врут народу в лицо, виняя всех, но не себя! Предали народ, продали! Через некоторое время, Карабах вернут в состав Азербайджана, а местным придётся покидать родные края. Под каблуком “врагов” жили обеспеченно, надежно и безопасно, а под нашим – ели выживаем, да и врагам продают! Вот что значит, когда полоумные правят. Умом не блестят, но жадностью, что для них значимой компенсацией является.

Պատասխանել Мери

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031