Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. հենց մանկության տարիներին սերմանված արժեհամակարգն է ձևավորում յուրաքանչյուրի անհատականությունը

Հունիս 01,2016 10:38

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաները ոչ միայն մեր երկրի ապագան, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբն են, քանզի նրանք ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Եվ այդ համատեքստում առավել կարևորվում է մեր երեխաների առողջության պահպանման ու հանգստի կազմակերպման, կրթության ու դաստիարակության, համակողմանի զարգացման, կյանքի լիարժեք պայմաններ ապահովելու հարցում մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Գաղտնիք չէ, որ հիմնականում հենց մանկության տարիներին սերմանված արժեհամակարգն է ձևավորում յուրաքանչյուրի անհատականությունը: Եվ այս տեսանկյունից առանձնակի հարգանքի ու գնահատանքի է արժանի այն մարդկանց աշխատանքը, ովքեր նպաստում են դրական արժեհամակարգի ձևավորմանը: Այս տոնը նաև յուրօրինակ հիշեցում է՝ երեխաների հանդեպ մեծերիս պատասխանատվության մասին:

Սիրելի՛ երեխաներ,

վստահ եղեք, որ ձեզ վերաբերող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են: Մենք անում ենք հնարավորը, որպեսզի մատչելի, հարմար և հավասար պայմաններ ստեղծենք մայրաքաղաքի բոլոր երեխաների համար, որպեսզի ժպիտն անպակաս լինի մեր քաղաքի փոքրիկների դեմքից:

Կրկին շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող հունիսմեկյան բարձր և ուրախ տրամադրությունը ձեզ ուղեկցի տարվա բոլոր օրերին:

 

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930