Վաղ միջնադարի օրենսդիր Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանին» իրավաբանական գիտությունների դոկտոր Գառնիկ Սաֆարյանի գնահատմամբ՝ կարելի է անվանել «Մարդու իրավունքների պաշտպանության դատաստանագիրք»:
«Կրկնակի վարդապետի» «Դատաստանագիրքը», ըստ գոշագետ իրավաբանի, իրավական եզակի հուշարձաններից է, որը գործել է 800 տարի շարունակ, հայկական գաղթօջախներում էլ դեռ շարունակում է գործել:

Դիմաքանդակի հեղինակն էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ղուկաս Չուբարյանը: Ի դեպ, Չուբարը հեղինակ է դիմաքանդակների, արձանների, որոնցից հիշարժան է Եղիշե Չարենցի բրոնզե արձանը, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի բրոնզե արձանները:
Ի դեպ, անվանի քանդակագործը Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարի որդին է:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց. «Դատաստանագրքի երբեմն խիստ կանոնները միտված են եղել հայ մարդուն հեռու պահել հանցագործություններից: 12-րդ դարում, երբ Եվրոպան խաչակրաց արշավանքներ էր ձեռնարկում, Հայաստանի հեռավոր վանքերից մեկում Մխիթար Գոշն առաջարկում էր քաղաքակիրթ մարդու, քաղաքացու հետաքրքիր մոտեցում: Կարծում եմ՝ Գոշի ժառանգության ուսումնասիրությունը յուրաքանչյուր հայ իրավաբանի պարտականությունն է: Իզուր չէ, որ Գոշի դիմաքանդակը պետք է դրվի փաստաբանների պալատի շենքի վրա»:
Ռ. Մ.
Լուսանկարները՝ հեղինակի:
«Առավոտ»
01.06.2016




















































