Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի մարդը Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է, դրա համար ով որևէ միտք է առաջ քաշում հատակից վեր կենալու, ագրեսիվանում է. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 19,2026 17:49 Share

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին շատ ուղիղ ասել է, որ գալու է քո ու քո հարազատ եղբոր հարցերը լուծի, ասել է, քիչ է՝ նաև պարբերաբար ցույց է տվել, որ պատրաստվում է դրան․ զենք է գնում, մարզվում է, գալիս է՝ հետախուզում է ձեր տան դիրքն ու բակը։ Մի խոսքով, դու էլ հույսդ դրել ես հարևան «լավ տղերքի» վրա, որ իբր սրանք կգան, մեջքիդ կկանգնեն, քեզ ու եղբորդ բան ասող չի լինի։ Մի օր գալիս են հետևներիցդ, ոչ մի «լավ տղա» կողքի բակից չի հասնում, փոխարենը լուռ նայում է, թե ոնց են ձեր հարցերը լուծում։ Էս կռվի ժամանակ եղբորդ, պայմանական ասած, շատ ծանր վնասում են կամ կարող ենք ասել՝ սպանում են, քեզ էլ ծեփում են հատակին։ Հիմա դրանից հետո էդ մարդասպանն ասում է․ նայի, քո հետևից էլ եմ գալու, քեզ հանկարծ չտեսնեմ՝ ոտքի կանգնես, ոնց հատակին ծեփված կայիր, կմնաս տենց, մեկ է՝ հարցերդ լուծելու եմ։

Այդ ընթացքում հեռու հարևաններից, ընկերներից գալիս են, ասում են՝ արի, օգնենք հատակից վեր կենաս, մի քիչ մարզվես, ուժեղանաս, մենք կարանք մի կարճ ժամանակ մեջքիդ կանգնենք, ուշքի գաս։ Փոխարենը ասում ես՝ չէ, սկսում ես երկրպագել եղբորդ սպանողին, արդարացնել նրան, բոլոր ոստիկաններին ասել՝ ճիշտ է արել, ես նման եղբայր չեմ էլ ունեցել, սխալ եմ մտածել սաղ կյանք։

Դառնում ես իր կամակատարը, ոչ մի կերպ չես ուզում ոտքի կանգնել, սկսում ես նորմալ ու հաճելի դարձնել քո՝ հատակին ընկած լինելը։ Հետո, երբ գալիս են մարդիկ, որոնք մարզվելու, ուժեղանալու, ինքնապաշտպանվելու նպատակ ունեն, ասում ես՝ ոնց, պետք է մնալ ընկած։

Ալիևի մարդը՝ գերագույն գլխավոր «մուտիլովշիկը», Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է, դրա համար ով գալիս է՝ լավ կամ ոչ այնքան լավ, բայց որևէ միտք է առաջ քաշում հատակից վեր կենալու, ագրեսիվանում է, հասնում ջանին։

Մարդը, որը 2018-ին եկավ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ, վերջին ութ տարիների ընթացքում բերեց երեք պատերազմ, փաստացի ցեղասպանություն, բերեց մեր գլխին Ալիևի զավթողական հայեցակարգ, բերեց ստորացում ու նվաստացում, համաձայնեց դառնալ Ալիևի մարդը՝ մենակ, որ մնա իշխանության ու ապահովի Հայաստանի հատակին ընկած մնալը։

Չի ստացվելու․ Հայաստանը ոտքի է կանգնելու, թեկուզ միայն հենց այն պատճառով, որ իր ճակատին հակառակորդն ուղիղ ասել է, որ գալու է հետևից, ու այս անգամ պետք է այդ չարաբաստիկ օրը կանխել՝ ուժեղ լինելով, ոչ թե հարևան «լավ տղերքի» կամ հակառակորդի՝ գոյություն չունեցող բարի կամքի վրա հույս դնելով․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031