Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երազանքը հայրիկս կատարել է, գնել է iPhone հեռախոս». Վահրամ Բաղդասարյանի երեխայի երազանքները կատարվում են (Տեսանյութ)

Հունիս 01,2016 18:10

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ էր եկել իր ամենափոքր երեխայի՝ 10-ամյա Սարգիսի հետ՝ մասնակցելու Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը:

«Ես երազում եմ, որ մեծանամ ու իմ հոր նման մաթեմատիկոս դառնամ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց երեխան:

Մեր հարցին՝ իսկ պաշտոններից ոչ մի բան չե՞ս երազում՝ նա ասաց. «Հիմա դեռ չեմ որոշել պաշտոններից, ինստիտուտը կավարտեմ՝ նոր»:

Vahram Baghdasaryan 2Մեր հարցին՝ գո՞հ ես, որ քո հայրիկը քաղաքական գործիչ է, դու չե՞ս տուժում դրանից՝ նա պատասխանեց. «Քաղաքական գործիչ լինելուց ես զրկվում եմ, շատ չեմ տեսնում իրեն տանը, զբաղված է»:

Հարցին՝ ի՞նչ երազանքներ ունես՝ նա պատասխանեց. «Ես փոքր ժամանակ երազում էի ունենալ հեռախոս, եւ հիմա իմ երազանքը իմ հայրիկը կատարել է, գնել է iPhone»:

Մենք հետաքրքրվեցինք՝ հիմա երազանքներ չունե՞ս՝ նա պատասխանեց. «Չէ, որովհետեւ իմ բոլոր երազանքները ծնողներս կատարում են»:

Սարգիսն ասաց, որ դպրոցում լավ է սովորում, ստանում է 9, 8. «Ամենալավ սովորողը չեմ դասարանում, ամենալավ սովորողների շարքում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930