Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում, որ իմ երեխեքը դառնան քաղաքական գործիչ, մանավանդ՝ աղջիկս». Շարմազանով

Հունիս 01,2016 18:22

Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց երեխաներին մի քիչ ազատ թողնել, «մամայի բալա» չմեծացնել, որ պատասխանատու մարդ դառնան: Նա հիշեցրեց, որ երեխան անմշակ էակ է, բաց գրատախտակ է, ինչ գրես, դա էլ կմտնի, ճիշտ պետք է ուղղորդել, բայց շատ նուրբ, որ չզզվի:

Այսօր ԱԺ այգում տոնական տրամադրությունն ապահոված էր երեխաների համար:

Միջոցառման ժամանակ մի մարդ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ քանի՞ երեխա ունես, Շարմազանով ջան: Նա պատասխանեց՝ դեռ 2: Քաղաքացին դժգոհեց՝ «Քիչ ես ստեղծել, է»:

Մեզ հետ զրույցում պարոն Շարմազանովը պատմեց իր երեխաների մասին, ասաց, որ շատ հետաքրքիր աղջիկ ունի. «Ոչ թե իմն է, դրա համար եմ ասում, այլ իսկապես հետաքրքիր է: Շատ մեծ հետաքրքրություններ ունի՝ ռոք երաժշտություն եւ այլն: Նույնիսկ արդեն ինքն է ինձ ասում, թե ինչ լսեմ, ինչ գիրք կարդամ: Շատ ուրախանում եմ: Ինքը ուզում է դառնալ web դիզայներ: Ես մասնագիտության ընտրության հարցում չեմ միջամտում, կարեւորը՝ լավ դաստիարակություն ունենա, լավ մարդ լինի, դեռ 8-րդ դասարանում է: Տղաս մի քիչ ամաչկոտ է: Ի տարբերություն աղջկաս՝ ավելի փակ է, հավասարակշռված է»:

Մեր հարցին՝ չե՞ն ուզում քաղաքական գործիչ դառնալ՝ նա պատասխանեց. «Չեն ուզում դառնալ՝ չէ, չէ, ի սեր Աստծո նման բան չկա: Աղջիկս հետաքրքրվում է քաղաքականությամբ, բայց՝ որպես ակտիվ քաղաքացի: Աստված է ամեն ինչ  տնօրինում, բայց ես չեմ ուզում, որ իմ երեխեքը դառնան քաղաքական գործիչ, մանավանդ՝ աղջիկս»:

Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց երեխաներին մի քիչ ազատ թողնել, «մամայի բալա» չմեծացնել, որ պատասխանատու մարդ դառնան: Նա հիշեցրեց, որ երեխան անմշակ էակ է, բաց գրատախտակ է, ինչ գրես, դա էլ կմտնի, ճիշտ պետք է ուղղորդել, բայց շատ նուրբ, որ չզզվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930