Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԳԱՄ-ը՝ կամավորների առաջին ներկայացուցչական հավաքի արդյունքների և պահանջի մասին

Հունիս 08,2016 11:54

2016 թ. հունիսի 4-ին Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական ազմակերպության (ՇԱԳԱՄ) կոչով կամավորագրվածների ներկայացուցչական հավաք:

Հավաքի ընթացքում ներկաները քննարկեցին կամավորների պատրաստման և այդ նպատակով պետական մարմինների հետ համագործակցության խնդիրներն ու դրանց հավանական լուծումները:

Հավաքի մասնակից կամավորները ՇԱԳԱՄ-ին լիազորեցին հավաքի անունից հանդես գալ համապատասխան հայտարարությամբ և անհրաժեշտության դեպքում դիմել պետական մարմիններին:

Ի կատարումն այդ լիազորությամբ տրված հանձնարարության, ՇԱԳԱՄ-ը՝
հայտարարում է, որ կամավորները ևս մեկ անգամ հաստատում են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման պատասխանատվությունն ստանձնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև շարունակելու են ջանքեր գործադրել լայնամասշտաբ հակահարվածի միջոցով հակառակորդին ծնկի բերելու նպատակով հասարակական մոբիլիզացիայի ուղղությամբ,
դիմում է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով ս.թ. մայիսի 17-ին նրա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունը, թե ովքեր ուզում են, թող գնան վերցնեն այդ կորցրած տարածքները և, ի պատասխան այդ մարտահրավերի, նրանից պահանջում է պայմաններ ստեղծել կամավորների պատրաստման համար, այդ թվում՝ տրամադրել անհրաժեշտ հանդերձանք, զենք և զինամթերք:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930