Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը. Տ. Ուրիխանյան

Հունիս 23,2016 10:54

Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար: Երբ ձերբակալվեց Անիի հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը, և տարիների ընթացքում դրանց զոհը դարձած տասնյակ մարդիկ, օրհնելով մեզ, սկսեցին ցուցմունքներ տալ, բոլորը հասկացան, որ այդ գործում շատ բան կա թաքնված, ու մեծ կծիկ է սկսել քանդվել:

Սակայն շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը, բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց և ինչ կարգի ազգային դավաճանություն կանխվեց: Իսկ ոմանց համար բանտում փտելը փրկություն կլինի, որովհետև դրսում այդ տականքներին տեսնելիս ազգությամբ հայ ցանկացած մարդ կցանկանա ոչնչացնել դրանց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սպասեք, բացահայտումը շուտով…

 

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930