Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բաղրամյան 26-ում է

Հունիս 24,2016 18:30

Քիչ առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելեց նախագահական նստավայր, որտեղ հանդիպում ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ  Հռոմի պապը Հայաստան էր այցելել ժամեր առաջ, ինչից հետո ուղեւորվել էր Էջմիածնի Մայր տաճար: Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ «Այցելություն առաջին քրիստոնյա երկիր» խորագրով Հայաստան եռօրյա այցելության ընթացքում այցելելու է նաեւ Գյումրի: Իր այցելության օրերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

hromi-pap3

Նախագահական նստավայր այցելության ընթացքում  տեղի ունեցավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Այն իրականացրեցին նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ Վատիկանի ներկայացուցիչը:

Նախագահական նստավայրում տեղի ունեցավ նաեւ նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյանը Հռոմի պապին հանձնեց կենտրոնական բանկի կողմից թողարկած հուշամեդալը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930