«Եթե խնդրին ռազմավարական տեսանկյունից ենք նայում, նոր բան չկա: Անգամ եթե այս համաձայնագիրը չհաստատագրվի, հայ-ռուսական հարաբերությունների նրբերանգները բացասական իմաստով այնքա՜ն ընդգրկուն են»,-այսօր ԱԺ-ի դիմաց ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրի հնարավոր վավերացման դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որի համախոհներն ավանդաբար եկել էին ՀՀ-ի եւ ԵՄ-ի դրոշներով:
«Շատ քիչ պետություններ կան, որոնք պայմանագրով իրենց ազդարարել են մեկ այլ պետության թշնամի: Ռուսաստանը 1921թ. կնքել է հակահայկական պայմանագիր, որին մինչ օրս հավատարիմ է: Հայերը չեն ուզում տեսնել, որ նման պետությունը չի կարող դաշնակից լինել: Դրանից հետո Ռուսաստանը միջազգայնորեն ազդարարում է, որ ՀՀ-ի թշնամին է, ինչպե՞ս կարելի է նրան սահման եւ օդ վստահել»,-նշեց նա:

Կարդացեք նաև

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




















































