Այսօր մի խումբ անհատ տաքսու վարորդներ որոշել էին, որ կառավարության առաջ իրենց լիցենզիաները պատռելու են եւ դեն նետեն, սակայն մտափոխվեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպումից հետո:

Կառավարության շենքի առաջ բողոքի ցույցի եկած տաքսիստների բողոքը լսելուց հետո Գագիկ Բեգլարյանն ասաց, որ ինքը պատրաստ է հանդիպել եւ քննարկել, նույնիսկ նոր օրենքի նախագիծ դնել հանրային քննարկման եւ հաշվի առնելով թե’ վարորդների եւ թե’ հաճախորդների` այսինքն` քաղաքացիների կարծիքը, որոնք մի շարք դժգոհություններ ունեն անհատ տաքսիներից, նախագիծը ներկայացնել Ազգային ժողով:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե վարորդները պատռելո՞ւ են լիցենզիան, թե բավարարված են Գագիկ Բեգլարյանի պատասխանով, «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, որն առաջնորդում է անհատ տաքսու վարորդներին եւ նրանց խնդիրները բարձրաձայնում իր կազմակերպության միջոցով, ասաց, որ լիցենզիան պատռելը պատասխանատու հարց է եւ բացի այդ, նորը ստանալու համար 50 հազար դրամ ստիպված կլինեն վճարել:

Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Yandex»-ի առաջարկած պայմաններին՝ ասաց, որ պետք է հորդորեն, որպեսզի «Yandex»-ը պայմանագիր կապի միմիայն լիցենզավորված տաքսիների հետ, այլապես խնդիրներ կառաջանան:
Նախարարի տվյալներով՝ այսօր Հայաստանում լիցենզավորված մոտ 10 հազար տաքսիներ կան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































