ԲՀԿ Երիտասարդական Միության կազմավորման տասնամյակի առիթով կուսակցության երիտասարդական կառույցը նախաձեռնել էր ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կառույցների թիմերը:
Երեկ տեղի է ունեցել ֆուտբոլային մրցույթի եզրափակիչ խաղը, որին ներկա էին ԲՀԿ նախագահը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ:

Եզրափակիչ խաղում հաղթանակ տարավ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի Երիտասարդական միության թիմը:
Կարդացեք նաև
Հաղթող թիմերին եւ մրցույթի առավել աչքի ընկած մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ եւ պատվոգրեր։

ԲՀԿ մամուլի ծառայություն


















































