Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ տարավ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի Երիտասարդական միության թիմը

Հուլիս 05,2016 08:29

ԲՀԿ Երիտասարդական Միության կազմավորման տասնամյակի առիթով կուսակցության երիտասարդական կառույցը նախաձեռնել էր ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կառույցների թիմերը:

Երեկ տեղի է ունեցել ֆուտբոլային մրցույթի եզրափակիչ խաղը, որին ներկա էին ԲՀԿ նախագահը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ:

Naira Zohrabyan_Vahe EnfiajyanՄրցաշարին մասնակցել է ԲՀԿ Երիտասարդների Միության Երևանի տարածքային կառույցների և մասնագիտական խորհուրդների թվով 16 թիմ:

Եզրափակիչ խաղում հաղթանակ տարավ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի Երիտասարդական միության թիմը:

Հաղթող թիմերին եւ մրցույթի առավել աչքի ընկած մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ եւ պատվոգրեր։

BHK_SportԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով սպորտային հաջորդ մրցույթը տեղի կունենա ԲՀԿ խմբակցության պատգամավորների եւ ԲՀԿ Երիտասարդական միության միջեւ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031