Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի զինվոր է սպանվել.«Ազատություն» ռադիոկայան

Հուլիս 05,2016 17:25

«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական զինված ուժերի զինվոր է սպանվել՝ «շփման գծում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից»:

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, փոխանցում են նաև, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 12:30-ի սահմաններում: Հաղորդագրությունում, սակայն, չի հստակեցվում, թե «ճակատի» որ ուղղությունում է զոհվել ադրբեջանցի զինծառայողը, նշում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031