Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Ղարաբաղցիներն իրենք պիտի ասեն, թե ինչ զիջումների են պատրաստ հանուն կարգավիճակի հստակեցման»

Հուլիս 07,2016 15:23

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հույս չունի, որ կարող է ղարաբաղյան հակամարտության հարցը լուծվել, քանի դեռ չի հստակեցվել ԼՂ կարգավիճակի հարցը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Ղարաբաղցիները պիտի ասեն, թե ըստ էության իրենք ինչի են պատրաստ: Եթե խոսքը գնում է զիջումների մասին, պիտի ասեն, թե ինչ զիջման մասին է խոսքը, եթե նրանց տրվում է այդ կարգավիճակն ու միջազգային  ճանաչումը: Դրանից հետո ամեն ինչ իր տեղն է ընկնում»:

Արտակ Դավթյանի հավաստմամբ` կարևորագույն խնդիրը ԼՂՀ-ին բանակցային սեղան բերելն է: Նա հստակեցրեց. «Նույն ղարաբաղցին ինքը պիտի ասի, ինչի է պատրաստ հանուն կարգավիճակի հստակեցման: Մինչև ԼՂՀ-ն չվերադառնա բանակցային սեղան, այդ խնդիրը լուծում չունի, ի վերջո ղարաբաղցիներն էլ պիտի ասեն, թե ինչ են ուզում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031