Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովաբողկի արմատի քերուկը քսել ռադիկուլիտի եւ գոտկացավերի դեպքում

Հուլիս 11,2016 12:30

Սովորական ծովաբողկը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին:

Բուժման նպատակով օգտագործվում է բույսի արմատը, որը պարունակում է շաքար, օսլա, ասկորբինաթթու, հանքային աղեր, գլիկոզիդներ, հատկապես թիոգլիկոզիդ, որը ջերմային մշակման ժամանակ արտադրում է գրգռիչ եթերայուղ, որով պայմանավորվում է բույսի սուր համն ու հոտը։ Արմատների թարմ հյութը պարունակում է լիզոցիմ։

Այն ունի ախորժաբեր, գրգռիչ, միզամուղ, մանրէասպան ազդեցություններ։ Կիրառվում է թերսեկրետոր գաստրիտների, լեղածորանների դիսկինեզիայի, աղիների ատոնիայի, երիկամային հիվանդությունների, զանազան պատճառներից աոաջացած այտուցների, ոադիկուլիտների, մկանային ցավերի եւ հոդացավերի ժամանակ։ Կիրառվում է նաեւ դիմահարդարության մեջ, թույլ կնճռոտված եւ ծակոտկեն մաշկը բուժելիս (դիմակ` 1:1, քերված խնձորի հետ միասին)։

xot8+2

Բույսի կիրառման եղանակները։ Ջրաթուրմ։ Մեկ ճաշի գդալ քերուկը մեկ ժամ թրմել մեկ բաժակ սառը ջրում, խմել մեկ ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց առաջ։

Թարմ հյութը հանել արմատից թարմ վիճակում։ Կարելի է օգտագործել առանց նոսրացնելու կամ ջրով նոսրացրած՝ 1:5-1:10 հարաբերությամբ։

Արմատի քերուկը խմել շաքարաջրով կամ մեղրով։ Այն քսել կտորին եւ  սպեղանու ձեւով դնել մաշկի համապատասխան հատվածներին՝ ռադիկուլիտի եւ գոտկացավերի դեպքում։

Շփոթ արմատից։ Պատրաստել շփոթի ձեւով եւ օգտագործել թրջոցի, լվացումների եւ ողողումների եղանակով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031