Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլին բռնի ձեւով բերման ենթարկեցին». պատմում է գեղանկարչի կինը (Տեսանյութ)

Հուլիս 17,2016 20:26

Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել նաեւ հայտնի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին: Մենք զրուցեցինք նրա տիկնոջ՝ Լուսինե Ներսիսյանի հետ, որը ներկայացրեց իրավիճակը:

«Մենք Սիսիանում էինք, Նիկոլը նկարում էր, երբ իմացանք տեղի ունեցածի մասին: Վերադարձանք Երեւան, որպեսզի հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Երեխային արագ հասցրեցինք տատիկի մոտ, մենք գնացինք դեպի Էրեբունու ոստիկանության շենքը: Քրիստափոր-Խորենացի խաչմերուկի մոտ էինք,  որտեղ ժապավեններով ճանապարհը փակ էր, երբ ոստիկանները մոտեցան, անձը հաստատող փաստաթղթերը ստուգելուց հետո շատ կոպիտ ձեւով ինձ մի կողմ հրեցին, իսկ Նիկոլին բռնությամբ նստացրեցին ոստիկանական մեքենան եւ տարան:

Nikol-Aghababyan_1Չեմ հասկանում, եթե քաղաքում արտակարգ դրություն կամ պարետային ժամ չի հայտարարված, ի՞նչ իրավունք ունեն սահմանափակել սովորական քաղաքացու տեղաշարժը, որը պարզապես ուզում էր տեսնել, թե ինչ է կատարվում, ի՞նչ իրավունքով բռնեցին եւ տարան… »,-«Առավոտին» ասաց նկարչի կինը՝ Լուսինե Ներսիսյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031