ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված ու պատանդներ պահող «Սասնա ծռեր» խմբի անդամները թեեւ երեկ մերժել են իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությունը, եւ իրենց դժգոհությունը հայտնել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից, որը նախօրեին նպաստել էր Խորենացի փողոցում կրքերի էլ առավել չշիկացմանը՝ այս գիշերն էլ է անցել առանց միջադեպերի:

Բանաձեւում մասնավորապես պահանջներ կան՝ դադարեցնել «Սասնա ծռեր» խմբին որպես «ահաբեկիչներ» ներկայացնելը, ազատել վերջին օրերին, Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բերման ենթարկված, ձերբակալված և առևանգված անձերին՝ դադարեցնելով քաղաքական հալածանքը նրանց նկատմամբ.
«Ազատ արձակել անհիմն պատճառներով՝ տոնածառ տնկելուց մինչև խաղալիք ատրճանակ ունենալու պատրվակով ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին,
Կարդացեք նաև
Բացառել «Սասնա ծռեր» խմբի նկատմամբ ուժի կիրառումը և հարցերը լուծել բացառապես բանակցությունների ճանապարհով՝ անսալով հասարակական պահանջները,
– Երկրում հաստատել, օրինականություն, պատժել իշխանությունների բացահայտ հովանավորությունը վայելող քրեաօլիգարխ տարրերին,
– Պահանջում ենք ՀՀ իշխանություններից, Ադրբեջանի հետ չկնքել որևէ պաշտոնական համաձայնություն, որով կզիջվի ազատագրված ցանկացած տարածք»:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կարո Եղնուկյանը այն եզակի սփյուռքահայերից է, ով թողնելով իր բարեկեցիկ կյանքը Նյու Յորքում՝ 2009 թ-ին կնոջ և 5 երեխաների հետ տեղափոխվել էր Հայաստան մշտական բնակության: Թվում է, թե այս հանգամանքը պետք է դրական գնահատվեր Հայաստանի իշխանությունների կողմից: Սակայն դրա փոխարեն Կարո Եղնուկյանը իշխանություններից միայն ստացել է քաղաքական հալածանքներ կապված նրա Հիմնադիր Խորհրդարանի հետ գործունեության հետ՝ թե իր նկատմամբ, և թե իր ընտանիքի անդամների նկատմամբ:
Կարո Եղնուկյանը անմեղ է և չի գործել որևէ ապօրինություն: Խստորեն դատապարտում ենք նրա ձերբակալությունը և ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Կարո Եղնուկյանին և դադարեցնել իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հալածանքները: Նմանապես, պահանջում ենք զերծ մնալ Հիմնադիր Խորհրդարանի այլ անդամների քաղաքական հալածանքներից և հանրապետությունում տիրող լարված իրավիճակը էլ ավելի չլարել»:


















































