ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խումբը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ եւ տեսանյութեր խմբի գործունեության մասին: Եվ լուսանկարներից պարզ է դառնում, որ խմբին մաս է կազմում նաեւ «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Գերավետյանը, որը մասնավորապես հայտնի է Տերյան 23 շենքի քանդման դեմ իր պայքարով:





















































