Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը Գերավետյանի տանը զենք է փնտրում՝ ըստ նրա հարեւանների

Հուլիս 19,2016 13:16

Տերյան 23-ի բնակիչները ահազանգել են, որ առավոտվանից քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի բնակարան են եկել ԱԻՆ-ը եւ ոստիկանությունը: Այժմ Վարդան Գերավետյանի բնակարանի դիմաց մի խումբ լրագրողներ են: Իրավապահ մարմինները ներսում քննչական գործողություններ են իրականացնում:

Vardan_Geravetyani_tun_1Գերավետյանի բնակարանի երկաթյա դուռը կոտրել են: Հարեւանները պատմում են, որ առավոտյան երբ ոստիկանությունը գործողություններ է սկսել, Գերավետյանը տանը չի եղել, արդեն մի քանի օր է նրա հետ չեն կարողանում կապվել:

Հարեւանները հայտնեցին, որ իրենց ասել են, որ Գերավետյանի տանը զենք են փնտրում:

Vardan_Geravetyani_tun_4

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031