Քիչ առաջ Խորենացի փողոցի արգելափակված հատվածից կարմիրբերետավորները բերման ենթարկեցին 2 տղամարդու: Նրանցից մեկը փորձեց դիմադրել, հարցնելով, թե ինչ հիմքով են իրեն բերման ենթարկում:
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել նաեւ մի կնոջ: Վերջինս բղավեց, սկսեց դիմադրել, ասելով, որ սրտի խնդիր ունի:
Կինն ուշագնաց էր լինում կարմիրբերետավորների ձեռքերում եւ մի պահ ընկավ գետնին, ինքնազգացողությունը վատացավ, խնդրեց, որ իրեն բաց թողնեն:
Հետո կինը սկսեց զրուցել կարմիրբերետավորներից մեկի հետ, նրանք մի կողմ քայլեցին՝ «ուս ուսի տված»: Զրույցի արդյունքում կնոջը բերման չենթարկեցին եւ նա հեռացավ տարածքից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: