Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը կրկին հանրահավաք կլինի Ազատության հրապարակում

Օգոստոս 04,2016 23:24

Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ու Մաշտոցի պողոտա երթուղով երթը ընթացավ մինի նստացույցերով ու տարբեր կարգախոսներով, այդ թվում նաեւ հայտնի վանկարկումներով՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացիր»:

Երթի ընթացքում ոստիկանները քաղաքացիներին ուղեկցում էին մեքենաներով, խնդրում փողոցներն ամբողջությամբ չփակել:

Չնայած քաղաքացիները նախապես որոշել էին ցույցն ավարտել Մաշտոցի պողոտայում, բայց վերադարձան Ազատության հրապարակ:

Վերադարձողներն ավելի քիչ էին, քան հրապարակից գնացողները, երթն ավարտվեց կարճ հայտարարությամբ: Ցուցարարներից մեկը հայտնեց, որ վաղը ժամը յոթին կրկին հավաքվելու են նույն վայրում՝ Ազատության հրապարակում: Երիտասարդը նաեւ հորդորեց, որ ամեն մարդ մինիմում մեկ հոգի հետը բերի հանրահավաքի. «Վարչախումբը պետք է զգա՝ ժողովուրդն ու «Սասնա ծռերի» սկսած ապստամբությունը հաղթանակ է տանելու»: Նա նաեւ շնորհավորեց գալիք հաղթանակի կապակցությամբ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031