Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհմինե Ենոքյան. Սարի թաղում սադրանքներ հրահրած անձը Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից է

Օգոստոս 05,2016 10:35 Share

Հաղորդում հանցագործության մասին. Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից

Հարգելի ՀՀ ոստիկանություն

ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են հուլիսի 29-ին Սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր. «Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ»:

Hunan Poghosyan_Lyova Yeranosyan_Gago ZohrabyanՍույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտնաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանը: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին:

Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ, Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:

Vladimir Gasparyan_Gago ZohrabyanԿից ուղարկում եմ ձեզ կայքի լուսանկարները, ինչպես նաև կցում եմ սպառնալիք պարունակող գրառման մասին փաստող լուսանկար:

Gago Zohrabyan

Հարգանքներով Թեհմինե Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել