Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի փրկարարները, մինչ ջրանցքից դուրս կբերեին ջրահեղձ եղածի դին, նույն ջրանցքից դուրս բերեցին ձկնորսին. shamshyan.com

Օգոստոս 09,2016 12:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից, որ Կորեայի ձորում, Արփա-Սևան ջրանցքում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։

Այս պահին փրկարարները ճոպանով փորձում են մոտ 4 մետր խորությունից ջրանցքից դուրս բերեն դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Բյուրեղավանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած՝ օգոստոսի 6-ից։ Նրա որոնման աշխատանքներին ներգրավել էին Բյուրեղավանի ոստիկանության գրեթե բոլոր ծառայողները և կասկածելի տեղանքը, որտեղ որ պետք է լիներ մահացածը, այդ հատվածից մոտ 15 կմ ոտքով կատարվել էին որոնողական աշխատանքներ և միայն 15 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դին։ Որոնողական աշխատանքներն ամեն օր սկսվել են առավոտյան ժամը 06։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00-ն։

Ջրահեղձ եղած քաղաքացին Բյուրեղավանի բնակիչ, 68-ամյա Գեղամ Մարտիրոսյանն էր։

Մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի ձուկ բռնելու նպատակով հատնվել էր ջրանցքում, ով, սակայն, չէր կարողանում դուրս գալ։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել