Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակեցին 1 մլն դրամ գրավի դիմաց

Օգոստոս 17,2016 18:07

Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը քննելով Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կալանքի հարցը, որոշում կայացրեց:

Մինչ որոշումը Արմեն Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դատախազը եւ քննիչները չառարկեցին գրավի հետ կապված: Հիմա տեսնենք, թե դատարանն ինչ վճիռ է հրապարակելու»:

IMG_7310

Նա ասաց, որ Արմեն Մարտիրոսյանը նորմալ էր, մարտական: Փաստաբանը հույս ուներ, որ դատարանը կորոշեր գրավի դիմաց ազատ արձակել: Թե ինչ չափի գրավ կպահանջեն՝ փաստաբանն ասաց, որ չափի հետ կապված քննարկում չեղավ. «Մենք չասացինք որեւէ չափ՝ թողնելով դատավորի հայեցողությանը»:

Մեր հարցին՝ մե՞ղմ էր այս անգամ վերաբերմունքը՝ փաստաբանը պատասխանեց՝ որ չառարկեցին՝ մեղմ էր. «Հիմա գոնե չարյաց փոքրագույնը կլինի: Կարծում եմ, որոշում կկայացնեն գրավ կիրառելու»:

Ավելի ուշ փաստաբանը հայտնեց դատավորի վճիռը՝ Արմեն Մարտիրոսյանին ազատ են արձակելու 1 մլն դրամ գրավի դիմաց: Փաստաբանն ասաց, որ նվազագույն շեմը գրավի 500 հազար դրամ է, դատավորը որոշեց 1 մլն նշանակել: Հարազատները գումարը խոստացել են հնարավորինս արագ գտնել ու վճարել:

Նրան ազատ կարձակեն մեկուսարանից:

IMG_7307

Ուշագրավ է, որ Արմեն Մարտիրոսյանի ազատ արձակման լուրը արցունքներով ընդունեցին իր  աղջիկները՝ Անահիտն ու Սոնան, որոնք «ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառով եկել էին դատարան: Արմեն Մարտիրոսյանի 1.5-ամյա դուստրը՝ Արմենուհին նույնպես պահանջում էր ազատ արձակել իր հայրիկին: Մայրը պատմեց, որ այս օրերին անընդհատ տանը փնտրել է հորը. «Պապա, պապա ասելով ման էր գալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թէ որ, էթիկայի հետաքրքիր ըմբռնողութեամբ մը, մինչեւ իսկ ամենափոքրիկ երեխաները պիտի շարունակուին բառացիօրէն գործածուիլ այս նիւթերի մէջ, մէկ-մէկ ել՝ մահացած ոստիկանների երեխաների պատկերները ցուցադրեցէք, տեսնենք թէ անոնք ինչ վիճակում են:

    Իսկ Անահիտին եւ Սոնային ալ մէկը թող բացատրէ թէ իրենց հայրիկը բարձրախօսներով ջատագովում էր եւ զօրակցում այն անձերին որոնց արարքի պատճառով՝ իրենց տարեկից բազմաթիւ նոր որբեր կան հիմա Հայաստանում:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Վերեւ գրածս կապ չունի Պարոն Մարտիրոսյանի ազատ արձակման հետ: Յանուն Օրէնքի, ճիշդ ու լաւ է որ այս վճիռը գոյացաւ, եւ տարոսը՝ նոյն պարագային մէջ գտնվող ուրիշներին: Պարոն Մարտիրոսյանը արդէն միայն քավության նոխազ էր, եւ իր ձերբակալությունը՝ ազդարարութիւն, ուղղված իր կուսակցության աւելի «կարկառուն» աձնավորությանց, որոնք բառացիօրէն իր ետեւը պահուըտեցան: Ցաւալի է ամբողջ կացությունը: Այն ինչ որ թշնամիները չյաջողեցան իրագործել ռազմաճակատում, յաջողեցան՝ թիկունքում: (Խօսքը անշուշտ արտաքին թշնամիի մասին է, ներքինը չկա, գերզգացական դատարկ խօսք է այդ: )

  2. Վարդան says:

    Հ.Շ., բայց ինչ լավ ա, որ դու Հայաստանում չես ապրում: Որ հայ չլինեիր, էլ ավելի լավ կլիներ:

  3. Հ.Շ. says:

    շիտակն ասած, ես ինքս երբեմն կասկածում եմ որ իրապէս հայ եմ…
    այլ առիթներով ալ, ցանկանում են որ չլինեմ…
    հետեւաբար, յոյսդ մի կտրի՝ ինծանից ձերբազատվելու

    իսկ ամէն դէպքում, որ լաւ է թէ Հայաստանում չեմ ապրում ՝
    ոհ, 100 տոկոս համաձայն եմ քո հետ

    • Հայ մարդ says:

      Եթե ինքդ էլ ես կասկածում որ հայ չես, այդ դեպքում քո “հայրենասիրական” մեկնաբանություններդ ու՞մ համար ես գրում, իզուր նեղություն մի կրիր:

      • Հ.Շ. says:

        ճիշդ ես որ, ինծ’ համար, ժամանակի սոսկալի կորուստ է.
        սակայն ինչ անեմ, պարտական եմ զգում… յուսալով որ ողջամիտ եւ մանաւանդ ուղղամիտ ընկերցողներ ալ կը լինեն…

        (ի դէպ, այդ կասկածս ծագում է միայն երբ պատահում է որ հանդիպիմ որոշ տեսակի մոլորեալ «հայեր»ի. որոնք բարեբախտաբար թիւով շատ քիչ են, իրական աշխարհի մէջ, թեկուզ կը վխտան Համացանցում)

Պատասխանել Հայ մարդ

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031