Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները տեղեկացել են, որ գործարանը վերագործարկելու պատրաստակամություն է հայտնել ԵՀՄՖ նախագահը. «Ա1+»

Օգոստոս 18,2016 16:54 Share

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները  պահանջում են  քիմիական երբեմնի հսկայի վերագործարկումը։Նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանն ասում է. «Ուզում ենք հիշեցնել, որ մենք չենք դադարեցրել, որ մենք պահանջելու ենք, պայքարելու ենք, Նաիրիտը աշխատելու է, որովհետև դա կարևոր բան է երկրի տնտեսության զարգացման համար»։

Նաիրիտցիները տեղեկացել են,որ գործարանը վերագործարկելու պատրաստակամության մասին է հայտնել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Ներդրումների պատրաստ է նաև ռուսական «ԷռՏե կոմպոզիտ» ընկերությունը։ Ընկերությունների հետ հնարավոր համագործակցության մասին տեղեկանալու համար նրանք Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում էին պահանջում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել