Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները նորից ոտքի են ելել. ուշացրած աշխատավարձերի տույժերն են պահանջում

Մարտ 03,2017 10:26

«Բազմաթիվ նամակներ ենք գրել կառավարություն, հանդիպում ենք խնդրում վարչապետի հետ, հաշվի չեն առնում: Հատկապես նոր վարչապետը՝ Կարապետյանը, ընդհանրապես մեզ բանի տեղ չի դնում»,- ասում են նաիրիտցիները: Նրանք երեկ կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում: Հետո երթով շարժվեցին դեպի Շենգավիթ վարչական շրջանի դատարան՝ հայցով դիմել են եւ պահանջում են մասնակի չեղյալ համարել աշխատավարձերի վճարման պայմանագիրը, որը նրանք ճարահատյալ են ստորագրել, որով, ըստ էության, հրաժարվել են ուշացրած աշխատավարձերի տույժերի վճարումներից:

Նաիրիտցիները հիմա պահանջում են վճարել այդ տույժերի գումարները: Երեկ առաջին դատական նիստն էր. դատավորը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ այն ժամանակ չեն դիմել դատարան, երբ հասկացել էին, որ իրենց իրավունքները խախտվել են: Դե, նաիրիտցիներն էլ ոնց կարողացել՝ հասկացրել են դատավորին, որ դատարան էլ են դիմել, ցույցեր էլ են արել, բայց երբ մարդիկ տարիներով աշխատավարձ չէին ստանում, երեխաներն էլ սոված էին, ու իրենց ասելով ՝ «շանտաժ էին» անում՝ կամ ստորագրում եք, կամ էլ չեք ստանում աշխատավարձը, ստիպված ստորագրել են:

 

Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ»

03,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031