Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Ծաղկահովիտ գյուղում

Օգոստոս 19,2016 10:16

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» մայրը՝ տիկին Ռիման տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նույն համայնքի բնակիչ՝ Արայիկ Խանդոյանը, որպես թեկնածու ցանկանում է առաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին, խախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը: Այսօր ըստ օրենքի առաջադրվելու վերջին օրն է, եթե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

Ավելի վաղ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն էր տարածել նաեւ ինքը՝ Արայիկ Խանդոյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:

Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը»:

 

Gel

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031