Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մայիս 25,2026 23:23 Share

«Ա1+». «Սասնա ծռեր» խմբի անդամներ Կարո Եղնուկյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Խաչատուր Գիչյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Գառնիկ Հովակիմյանի, Վարդգես Գեւորգյանի, Արթուր Սողոմոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշել է քրեական վարույթը կարճել՝ հիմք ընդունելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Հիշեցնենք, որ համաներումը չկիրառվեց «Սասնա ծռեր»-ի մյուս 10 անդամների՝ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի , Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի եւ մինչ դատավճռի հրապարակումը մահացած Արայիկ Խանդոյանի նկատմամբ։

Նրանք դատապարտվեցին 8 տարի 6 ամսվանից մինչեւ 25 տարվա ազատազրկման։ Որոշվել էր՝ Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ 2018թ․ հայտարարված համաներմանը «Սասնա Ծռերի» գործով պետք էր հաշվի առնել տուժողների կարծիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031