Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի համայնքը շնորհավորում է Գարեգին Բ-ին

Օգոստոս 20,2016 14:45
Garegin

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանի շնորհավորական ուղերձը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա կապակցությամբ

Վեհափառ Տեր

Եզդի համայնքի կողմից սրտանց Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մենք բոլորս էլ քաջ գիտենք, որ Դուք ծառայելով մեր ընդհանուր Հայրենիքին և հայ ժողովրդին երբեք չեք մոռանում եզդի ժողովրդին, ինչպես ուրախության այնպես էլ ցավոք տխրության պահերին: 2014թ. օգոստոս ամսից միչև օրս շարունակվող Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի ժողովրդի ցեղասպանությունը: Իրականացնելով ձեր վեհ առաքելությունը Դուք Աշխարհով մեկ կոչ արեցիք սատարել եզդի ժողովրդին, աղոթեցիք առ Աստված անմեղ զոհերի համար:

Վեհափառ Տեր խնդրում եմ ընդունեք մեր սրտանց շնորհավորանքները, քաջառողջություն, հաջողություն, խաղաղություն: Այսօրվա Աշխարհում տիրող տարբեր մարտահրավերներին, պատերազմներին միայն համբերություն, քանզի համբերատար մարդն ավելի ուժեղ է քան խիզախը:

Վեհափառ Տեր օրհնիր և օգնիր որտեղ ատելություն կա սեր բերել, որտեղ վիրավորանք կա ներում բերել, որտեղ հակասություն կա միասնություն բերել, որտեղ մոլորություն կա ճշմարտություն բերել, որտեղ խավար կա լույս բերել: Օգնիր մեզ ոչ այնքան մխիթարություն փնտրել, որքան մխիթարել, ոչ այնքան սեր փնտրել, որքան սիրել:

Մատչիմ համբյուր Ձերդ Սրբություն և Օծեալ Աջոյն

Խորհին Հարգանոք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031