Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը:
«Դատարանը իրականացրել է իր գործառույթը, որը մինչեւ հիմա իրականացնում էր, այսինքն՝ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի: Բնականաբար, պետք է մեր պաշտպանյալները մնային անազատության մեջ եւ իսկապես որոշումը ոչ թե իրավական է, այլ քաղաքական»,- ասաց Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի վիճակին, Հարություն Բաղդասարյանն ասաց. «Արամը, ինչպես միշտ խրոխտ, տրամադրված եւ իր ողջույններն է ուղարկում բոլոր երիտասարդներին»:
Հարություն Բաղդասարյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում Արամ Մանուկյանը ուզում էր հասկանալ, թե իրեն ինչում են մեղադրում եւ արդյոք իր կատարած արարքը դիտվում է որպես հանցագործություն, եւ ինչու են մտածում, որ հորը օգնելը կարելի է դիտել որպես հանցագործություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: