Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչի նկատմամբ մեր վերաբերմունքի վկայությունն ամենուրեք չորացած ծառերի առկայությունն է. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2016 10:43

Մեզանում մի տեսակ պաթոլոգիական ատելություն կա կանաչի, ծառ ու ծաղկի նկատմամբ։ Ամբողջ աշխարհում ամեն սանտիմետրն օգտագործում են գազոն ստեղծելու, ծառ աճեցնելու, ծաղիկ ցանելու համար, իսկ այնտեղ, որտեղ դա հնարավոր չէ անել, անում են թաղարներով, պատշգամբներում, տանիքներին։ Մեզ մոտ հակառակն է․ կարծես ծառ կտրելն ու չորացնելը հաճույք պատճառի ոմանց։

Բոլոր նրանք, ովքեր շինարարություն են նախաձեռնում, իրենց պարտքն են համարում անպայման 1-2 ծառ կտրել, կանաչ գազոնը բետոնով փոխարինել։ Անգամ անտառի ու կանաչ տարածքների պահպանությամբ ի պաշտոնե զբաղվող մարդիկ կարող են ժամերով խոսել այն մասին, որ «ծառը կտրելու համար է», «ծառ կտրելն արգելել հնարավոր չէ՝ ամբողջ աշխարհում են հատում ու նոր ծառեր տնկում»։ Կանաչի նկատմամբ հայկական «ատելության» վառ օրինակը մեր Բուսաբանական այգին է՝ անխնամ, արեւից խանձված, կեղտի ու փոշու մեջ կորած։ Կանաչի նկատմամբ մեր վերաբերմունքի վկայությունն ամենուրեք չորացած ծառերի առկայությունն է Երեւանում։ Անգամ երբ որեւէ թաղում բարեկարգման ծրագիր է մշակվում, անպայման արդյունքում ծառեր են հատվում՝ գազոնը պակասում է, բետոնը՝ ավելանում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930