Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծաղիկների ու գյուղմթերքի առաքումներ ունեցանք ԵՄ, Նիդերլանդները հայտարարեց, որ պատրաստ են բացել իրենց շուկան ՀՀ-ում աճեցված ծաղիկների համար»

Հունիս 08,2026 14:56 Share

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, որ Հայաստանը փորձում է խրախուսել արտահանումը դեպի ԵՄ։ 

«Քաղաքական որոշում է, եւ մենք տեսնում ենք ԵՄ մեր գործընկերների կողմից ամենաբարձր մակարդակով, նաեւ անդամ պետությունների կողմից մեծ պատրաստակամություն՝ աջակցելու ՀՀ տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական դիմակայունությանը։ Մենք ունեցանք քաղաքական պայմանավորվածություն, քաղաքական հավաստումներ, մենք ունեցանք որոշ տեսակի գյուղատնտեսական ապրանքների արդեն առաքումներ եւ սպառում եվրոպական շուկայում, ծաղիկները լավագույն օրինակն են։ Նիդերլանդները երեկ հայտարարեց, որ պատրաստ են բացել իրենց շուկան Հայաստանում աճեցված ծաղիկների համար։ Շատ էական ու մեծ քայլ է արված նույն ԵՄ ու Նիդերլանդների կողմից ՀՀ նկատմամբ։ Մնացած պայմանավորվածությունները քննարկման փուլում են, ընդհանուր քաղաքական ըմբռնում կամ ՀՀ-ԵՄ միջեւ, ընդհանուր համաձայնություն կա, մենք մտնում ենք տեխնիկական ձեւակերպումների փուլ։ Քաղաքական համաձայնությունն ու ճանապարհը կա»,- ասաց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ հայկական բեռները ԵՄ կարող են գնալ օդանավով, կարող են գնալ Վրաստանի տարածքով եւ Թուրքիայի տարածքով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930