Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել. «Ազատություն»

Սեպտեմբեր 05,2016 19:35

azatutyun.am. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանն արդեն 5 օր է ինչ հացադուլ է հայտարարել․ այս մասին տեղեկությունը հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից պահանջում է «Սասնա ծռեր» խմբի հրազենային վիրավորում ստացած մյուս անդամներին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վաղն է տեսակցելու իր վստահորդի հետ ու հենց վաղն էլ կփորձի ճշտել, թե կոնկրետ ո՞ր վիրավորներին ի նկատի ունի Բարսեղյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930