Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին

Սեպտեմբեր 06,2016 17:56

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնագիտական օրվա առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության 26 աշխատակցի։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնագիտական պարտականությունները մշտապես պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ Դավիթ Օհանյանն ընդգծել է. «Բարձր գնահատելով ձեր դժվարին աշխատանքը՝ Երևանի քաղաքապետի կողմից մշտապես հատուկ ուշադրություն է դարձվում այս օղակին: Նախարարության հետ համագործակցությամբ մենք այս տարի կարողացանք լուծել մայրաքաղաքի հրշեջ հիդրանտների հարցը և այսօր արդեն նախկինում գործվող 108 հիդրանտների փոխարեն ունենք 308-ը: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ է համագործակցված արդյունավետ ծրագրերի իրականացման հարցում: Իսկ մասնագիտական տոնի առթիվ ուզում եմ մաղթել, որ մասնագիտական ձեր հմտությունները, այնուամենայնիվ, կիրառեք միայն զորավարժությունների և ուսումնական վարժանքների ժամանակ»:

Մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների և արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա առթիվ ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 6 աշխատակից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության երևանյան ստորաբաժանումների մի շարք աշխատակիցներ էլ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930