Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Դավիթ Օհանյան

Մարտ 02,2023 14:04

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է»

Ես` Դավիթ Ալեքսանդրի Օհանյանս, բնակվում եմ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Այժմ զբաղվում եմ վարսավիրությամբ։ Իմ սերնդակիցների հետ միասին մասնակցել եմ 44 օրյա պատերազմին և կայացրել որոշում` մնալ և շենացնել իմ համայնքը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտականությունը պետք է լինի համայնքային զարգացումը` հզոր հայրենիք, հզոր Արցախ տեսլականով։

Այժմ զբաղվում եմ ձեռնարկատիրական փոքրիկ գործունեությամբ իմ համեստ միջոցներով հիմնված վարսավիրանոցում։ Սա ինձ համար ոչ միայն ապրուստի միջոց է, այլ նաև համայնքային զարգացման տեսանկյունից դրական օրինակ ծառայելու միջոց։

Հնարավորության դեպքում Ճարտար համայնքում կցանկանամ հիմնել նաև կարի արտադրամաս՝ նպաստելու Ճարտարում տեքստիլ արդյունաբերության հիմնադրմանը, գործազուրկ կանանց զբաղվածության ապահովմանը, մասնագիտական ուսուցման կարիք ունեցողների տեքստիլ փորձառությունների ուսուցմանը։

Գաղափարն ինձ մոտ առաջացել է 2020 թվականից հետո, երբ քույրս` Ջուլետա Ալեքսանդրի Օհանյանը, երևանյան ժամանակավոր կացությունից և ուսում ստանալուց հետո վերադարձավ հայրենի քաղաք կարուձևի ոլորտում ստացած իր հմտություններով մեր համայնքին ծառայելու։

Այսօր արդեն համայնքում լավագույն դերձակ-ձևարարի համեստ հեղինակությամբ քույրս հասել է շոշափելի հաջողությունների։ Եվ մենք կայացրել ենք որոշում` իմ կազմակերպչական և նրա մասնագիտական փորձառությունները մեկտեղել և ստեղծել կարի արտադրամաս։

Այս հրաշալի նախագիծը կյանքի կոչելու համար մենք դիմել ենք տարբեր միջոցների` համապատասխան ներդրումները գտնելու համար։ Մինչ այժմ մեր ջանքերը եղել են ապարդյուն։ Արցախի ներկա վիճակը հաշվի առնելով՝ ներդրողները ռիսկային են համարում քայլեր ձեռնարկել։

Իսկ մեր նպատակներին հասնելու համար մենք անկոտրում ենք, վճռական և համառ։ Կարծում եմ, որ իմ սերնդի գլխավոր անելիքը պետք է լինի ամուր կամքն ու անսասան հավատը հզոր համայնք, հզոր տնտեսություն, հզոր բանակ, հզոր Արցախ ստեղծելու համար։

Դավիթ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031