Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վարդանյանի առաջարկներին Գառնիկ Մարգարյանը վիրավորանքով եւ հայհոյանքներով է պատասխանել». Փաստաբան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 16:54

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 9-ին, դռնփակ նիստում որոշեց երկարացնել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի կալանքի ժամկետը` մինչեւ նոյեմբերի 14-ը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Գառնիկ Մարգարյանի պաշտպանը` Հովիկ Արսենյանը: Կալանքը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր ԱԱԾ քննչական վարչությունը` քննչական գործողություններ կատարելու պատճառաբանությամբ:

Հունվարից անազատության մեջ գտնվող Գառնիկ Մարգարյանի պաշտպանի խոսքով` ակնհայտ էր, որ դատարանը բավարարելու է նշյալ միջնորդությունը: Հովիկ Արսենյանն իր հերթին միջնորդել է, որպեսզի կալանքը երկարաձգելու որոշման դեպքում դատարանը հնարավորություն տա գրավի կիրառումը, սակայն դատարանը մերժել է:

«Արդեն իմունիտետ են ձեռք բերել, առանց աչք թարթելու… Կարծես թե սա հանձնարարական է: Պաշտպանական կողմի մոտ կարծրատիպ է առաջանում, որ Գառնիկ Մարգարյանից ինչ-որ պաշտոնատար անձինք վրեժխնդիր են լինում»,-դժգոհեց փաստաբանը:

Նրա խոսքով` առնչություն ունենալ` դեռեւս չի նշանակում Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համաձայնության գալ: «Արթուր Վարդանյանի առաջարկներին Գառնիկ Մարգարյանը վիրավորանքով եւ հայհոյանքներով է պատասխանել ու ճանապարհել: Այս պարագայում անհասկանալի է, որ Գառնիկ Մարգարյանին հանցավոր արարք են մեղսագրում»,-նկատեց Հովիկ Արսենյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի` Գառնիկ Մարգարյանը, ինչպես նաեւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930