Կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը. նա 82 տարեկան էր: Լուրը 168.am-ին հայտնել են ընտանիքի անդամները:
Գառնիկ Մարգարյանը ծնվել է 1944 թվականին: Ավարտելով միջնակարգ դպրոցը Երևանում՝ զորակոչվել է ԽՍՀՄ բանակ, որից հետո ուսումը շարունակել Սահմանապահ զորքերի բարձրագույն ուսումնարանում: 1982թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիան:
Ազգային անվտանգության ծառայության և Ներքին զորքերի գնդապետ է:
Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է եղել: 2001 թվականին հիմադրել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը:
Կարդացեք նաև
2003 թ.-ին եղել է Հայաստանի նախագահի թեկնածու:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին, հասցե՝ գյուղ Զովունի, Առաջին փողոց, 150շ., «Ադանա» սգո սրահ:
Ցավակցում ենք Գառնիկ Մարգարյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին:


















































