Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իմիտացիա է` կազմակերպված Մանվել Գրիգորյանենց կողմից». Արթուր Թումանյանի շտաբ (թարմացված)

Սեպտեմբեր 17,2016 12:55

Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Էջմիածնում տեղի ունեցած արտակարգ պատահարից:

Հիշեցնենք, որ երեկ ժամը  23:30-ի ժամանակահատվածում կրակել են ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:

Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:

Արթուր Թումանյանը երեկ գիշեր տեղի ունեցած միջադեպից հետո եղել է Էջմիածնի հիվանդանոցում, իսկ լուսադեմին նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին` Ստեփան Աբգարյանը, ևս գտնվում է հիվանդանոցում, իսկ Արթուր Թումանյանի գլխավորած ավագանու ցուցակի անդամներից Կիրակոս Բաժակյանը երեկ գիշեր` միջադեպից հետո, անձնագիրը տանից վերցրել ու հեռացել է անհայտ ուղղությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Թումանյանի նախընտրական շտաբից պնդեցին, որ Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի վրա տեղի ունեցած կրակոցի հետ իրենք կապ չունեն, այլ «դա իմիտացիա է` կազմակերպված Մանվել Գրիգորյանենց կողմից»:

Մեր տեղեկություններով` ամեն ինչ սկսվել է նրանից, որ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիոգրյանի թիմակիցները իբր առևանգել են Կիրակոս Բաժակյանին, իսկ Արթուր Թումանյանի թիմակիցները, իմանալով դա, գնացել են նրան փնտրելու: Արդեն Էջմիածնից դուրս` Զվարթնոց բնակավայրի հարակից տարածքներում` բենզալցակայանի հատվածում, Ստեփան Աբգարյանին և նրա ընկերներին մեքենաներով շրջափակել են գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցները, հետո նաև հետապնդել են նրանց:

Ի դեպ, քիչ առաջ Ստեփան Աբգարյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել տուն: Սակայն ճանապարհին նրա ինքնազգացողությունը վատացել է, նորից հետ են բերել հիվանդանոց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930