Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված անշարժ ու շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

Նոյեմբեր 23,2026 10:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա են՝

  • 9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
  • 6 շարժական գույք,
  • 18,371,325 դրամի ավանդ,
  • 300,049,322 դրամի փոխառություն,
  • 17,135,233 դրամ,
  • «ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։

2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ, 9 անշարժ  և 6 շարժական գույքերի՝ ավտոմեքենաների, նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։

Դրամական միջոցներն ու ՍՊ ընկերության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30