Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում են ինքնասպանության պատճառները

Սեպտեմբեր 20,2016 20:00

Aravot.am-ին, թե  վարույթն իրականացնող մարմինը ինչ գործողություններ է ձեռնարկել, կապված Գյումրիում այսօր տեղի ունեցածի կապակցությամբ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց. «Ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ Արշակ Գրիգորյանի՝ ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին»։

Ըստ նրա. «Պարզվել է դեպքին հաջորդած գործողությունները։ Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ  ինքնասպանությունը կատարվել է իրենց առանձնատան նկուղում, որի ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով եւ անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ եւ գնդակ։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930