Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բնության երգիչը

Սեպտեմբեր 21,2016 18:15

Լույս է տեսել բնախույզ, գրող, լրագրող Սուրեն Հայրապետյանի «Ծանոթ եւ անծանոթ ճամփեքին» գիրքը: Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ ոչ միայն գրքի շնորհանդեսը, այլեւ հեղինակի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Ժողովածուն նախատեսված է բոլոր տարիքի ընթերցողների համար: Սուրեն Հայրապետյանի նովելներն ու պատմվածքները ներկայացված են բնության իմացության հետաքրքրական խորությամբ, որոնցում երբեմն ներկա է նաեւ հումորիստը:
«Ծանոթ եւ անծանոթ ճամփեքին» գիրքը խմբագրել է ՀՀ վաստակավոր լրագրող, գրող, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանը;
«Թե մի ճյուղ ես անգիտակցաբար կոտրել՝ տասը ծառ տնկիր, մի կենդանու օրը սեւացրել՝ հարյուրին ձեռք մեկնիր: Ահա նրա նշանաբանը: Ուրախ եմ, որ Սուրենի վաղեմի ընկերն եմ, նրա թաղեցին եւ խմբագիրը: Ինձ համար միշտ հաճելի է առնչվել մի մարդու հետ, որի նշանաբանը բարությունն է, մարդկանց եւ շրջապատի հանդեպ մեծ սերն ու սրտացավությունը»,- հեղինակի մասին գրել է Սանթրյանը:
«Իզուր են մարդիկ սրտնեղում, ձանձրույթից «խեղդվում»: Հրաշք բնությունը քանի կա, ի՞նչ տաղտուկ, ի՞նչ ունայնություն: Անգամ քարերն են խոսում, էլ չեմ ասում՝ բույսերը, միջատները, թռչունները… Ցանկացած չապականված լանդշաֆտ հաճելի զրուցակից է՝ լինի ամառ, թե ձմեռ, անտառ, թե կիսաանապատ… կարողացար ընկղմվել բնության շնչառության մեջ՝ կտեսնես, թե ոնց ես նրա չընթերցած էջերը կարդում, գաղտնադռները բացել կարողանում: Հեմինգուեյ կամ Ջեկ Լոնդոն չեմ, նրանց միջավայրում չեմ ապրում, բայց ո՜նց եմ նրանց հասկանում… Բնությունն ինքն ամենամեծ ստեղծագործողն է, մնում է իրեն հավատարիմ լինես, իր ակնթարթներն ու ապրումները հավուր պատշաճի ներկայացնես»,- համոզված է Սուրեն Հայրապետյանը:

«Առավոտ» օրաթերթ

20.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930